Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվությունները

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվությունները

Վերջին տարվա ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի զարգացման ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվում են հիմնականում Կանադայի և ԱՄՆ-ի տվյալ ոլորտի մասնագետների անմիջական մասնակցությամբ կամ աջակցությամբ: Ներկայում, ինչպես ամբողջ աշխարհում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնպես ինտենսիվորեն զարգանում է ներանոթային նյարդավիրաբուժությունը և կարևորվում նրա դերը գլխուղեղի կաթվածների բուժման ու կանխարգելման գործընթացում:

«Էրեբունի» ԲԿ-ում ավելի քան մեկ տարի է հաջողությամբ իրականացվում են ներանոթային նյարդավիրաբուժական միջամտություններ: Անհրաժեշտ է նշել, որ բժշկության տվյալ բնագավառը համեմատաբար երիտասարդ է. սկսել է զարգանալ վերջին 10-15 տարիների ընթացքում:

 

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվությունները2015 թ. հունիսի սկզբին «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվեց Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը՝ նյարդավիրաբույժ Դավիթ Սահակյանի ղեկավարությամբ: Հայաստանում տվյալ ծառայության զարգացման նպատակով՝ ԱՄՆ-ի և Կանադայի գործընկերների հետ համագործակցության շրջանականերում, իրականացվում են համատեղ խորհրդատվություններ և վիրահատություններ:
 
Հուլիսի սկզբին «Էրեբունի» բժշկական կենտրոնում Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դ. Սահակյանի և Atlanta Medical Center  և Grady Memorial Hospital (ք. Ատլանտա, ԱՄՆ) առաջատար մասնագետ բժիշկ Միքայել Գրիգորյանի կողմից իրականացվել են 6 համատեղ վիրահատություն, որոնցից երկուսը բնույթով եզակի են և առաջին անգամ իրականացվեցին «Էրեբունի» ԲԿ-ում: Դրանք են. «Ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիան», ինչը բարձր ճշտությամբ միջամտական ախտորոշիչ գործողություն է, և «Քնային զարկերակի ստենտավորումը»՝ ներանոթային վիրաբուժական միջամտություն:

Վիրահատություններից մեկn իրականացվել էր 1958թ. ծնված հիվանդ Գ.Ա.-ին, ում մոտ ենթադրվել է ողնուղեղային զարկերակ-երակային մալֆորմացիա կամ խուղակ: Ողնաշարի տվյալ հատվածի ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվել են անոմալ անոթներ և, կլինիկական տվյալների հետ համադրելով, ենթադրվել է անոթային մալֆորմացիա: Ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիան թույլ է տվել մանրամասն հետազոտել ողնուղեղը սնող անոթները և ճշտությամբ բացառել որևէ անոթային ախտաբանության առկայություն, ինչը հնարավոր չէր իրականացնել այլ ախտորոշիչ եղանակների օգնությամբ:
 
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվություններըՀատկապես հարկ է նշել քնային զարկերակի ստենտավորման վիրահատությունը: Պացիենտ Գ.Վ.՝ ծնված 1957թ., կլինիկա է ընդունվել գլխուղեղի աջ կիսագնդի սուր իշեմիկ կաթվածով: ՄՌ- և  ՀՏ-անգիոգրաֆիկ հետազոտություններով պացիենտի  ներքին քնային զարկերակի երկատման շրջանում հայտնաբերվել է կրիտիկական ստենոզ (99%): Տվյալ զարկերակի աթերոսկլերոտիկ նեղացումը բերել էր թրոմբի առաջացման և աջ միջին ուղեղային զարկերակի, այսպես կոչված, զարկերակ-զարկերակային էմբոլիզմի: Անհապաղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր դարձավ զգալիորեն նվազեցնել գլխուղեղի ախտահարման և նյարդաբանական ախտանիշների արտահայտման աստիճանը: Ուղեղային անոթների հետագա ՀՏ-անգիոգրաֆիան հաստատեց միջին ուղեղային զարկերակի անցանելիության վերականգնումը:
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվությունները

 

Հետագա իշեմիկ գրոհների կանխարգելման նպատակով իրականացվեց աջ քնային զարկերակի ներանոթային անգիոպլաստիկա և ստենտավորում: Վիրահատությունն իրականցվեց տեղային անզգայացմամբ՝ մեկ ժամվա ընթացքում: Հաջորդ օրը հիվանդը ոտքի վրա էր և դուրս է գրվել վիրահատության 2-րդ օրը՝ բավարար վիճակում:

Քնային (կարոտիդային) զարկերակների ստենտավորումը վերջիններիս աթերոսկլերոտիկ ախտահարման և ստենոզի կապակցությամբ իրականցվող կարոտիդային բաց էնդարտերէկտոմիայի հիանալի այլընտրանք է: Մեթոդի առավելությունը ընդհանուր անզգայացման, հյուսվածքների և անոթի պատերի կտրվածքի անհրաժեշտության բացակայությունն է, հետևաբար, նաև՝ հյուսվածքների քիչ վնասումը, հետվիրահատական արագ վերականգնումը (հիվանդը կարող է դուրս գրվել վիրահատության երկրորդ օրը);

Վերջին հետազոտությունները ցույց են տվել , որ քնային զարկերակների ստենտավորումն իր արդյունավետությամբ չի զիջում առավել տրավմատիկ կարոտիդային էնդարտերէկտոմիային:

«Էրեբունի» ԲԿ ղեկավարությունը, ինչպես նաև Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունն իրենց երախտագիտությունն են հայտնում բժիշկ Միքայել Գրիգորյանին Հայաստանում, մասնավորապես, մեր կլինիկայում, ներանոթային նյարդավիրաբուժության զարգացման մեջ ունեցած ներդրման և ցուցաբերված աջակցության համար:


Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվությունները
Բժիշկ Գրիգորյանն, իր հերթին, իր երախտապարտությունն է հայտնել Հայաստանում կաթվածների մասնագիտացված բուժման ոլորտի զարգացման համար «Էրեբունի» ԲԿ ղեկավարության կողմից ստեղծված պայմանների համար:

 

 

-------------------- 

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ